Երևանում՝ 11:07,   26 Փետրվար 2024

Դանիան օրենք է ընդունել, որն արգելում է կրոնական տեքստերի այրումը

Դանիան օրենք է ընդունել, որն արգելում է կրոնական տեքստերի այրումը

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիայի խորհրդարանը օրենք է ընդունել, որն արգելում է Ղուրանը և այլ կրոնական տեքստեր այրելը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն։

Օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել դանիացի 94 պատգամավոր, դեմ՝ 77։ Նոր օրենքի խախտումը կպատժվի տուգանքով կամ մինչև երկու տարվա ազատազրկմամբ։

«Պատմությունը մեզ հիմնավոր պատճառներով խիստ կդատի դրա համար: Ամեն ինչ կախված է նրանից, թե խոսքի ազատության սահմանափակումը մեր կողմից է որոշված, թե դրսից է թելադրված»,- արձագանքել է օրենքին ընդդիմացող Դանիայի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ինգեր Ստոյբերգը։

Դանիայի կոալիցիոն կառավարությունը հայտնել է, որ նոր կանոնները միայն աննշան ազդեցություն կունենան խոսքի ազատության վրա, և որ կրոնը այլ կերպ քննադատելը մնում է օրինական: Համապատասխան որոշումը Շվեդիայում և Դանիայում Ղուրանի մի շարք այրման դեպքերի արձագանքն էր։ 2023 թվականի ամռանը Կոպենհագենում Իրաքի դեսպանատան դիմաց ցուցարարները Ղուրանն այրելու ակցիա են անցկացրել։ Դանիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է տեղի ունեցածը՝ ընդգծելով, որ պաշտպանում է քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը, սակայն այն պետք է լինի խաղաղ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]