Երևանում՝ 11:07,   5 Մարտ 2024

Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան կհամագործակցեն միջազգային անվտանգության ոլորտում

Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան կհամագործակցեն միջազգային 
անվտանգության ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան վերահաստատել են իրենց վճռականությունը՝ շարունակելու համատեղ ջանքերը միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասվում է համատեղ հայտարարության մեջ։ Փաստաթուղթը հրապարակվել է Կրեմլի կայքում։

Ռուսաստանի նախագահը աշխատանքային այցով մեկնել էր ԱՄԷ և Սաուդյան Արաբիա, որտեղ բանակցություններ է վարել նախագահ Մուհամմեդ բեն Զայեդ Ալ Նահյանի և թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանի հետ։

Բացի այդ, կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային մակարդակներում երկու երկրներին հուզող հարցերի շուրջ, ինչպես նաև վերահաստատել են իրենց վճռականությունը՝ ամրապնդելու համագործակցությունը այդ խնդիրների լուծման համար։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]