Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Բաքվի դատարանը 18 տարվա ազատազրկման է դատապարտել պահեստազորային Գագիկ Ոսկանյանին

Բաքվի դատարանը 18 տարվա ազատազրկման է դատապարտել 
պահեստազորային Գագիկ Ոսկանյանին

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քարվաճառում կալանավորված պահեստազորային Գագիկ Ոսկանյանի քրեական գործով Բաքվի դատարանում տեղի է ունեցել դատաքննություն։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, Բաքվի Սաբունչինսկի շրջանային դատարանում դատավոր Աբդուլլա Մամեդովի նախագահությամբ տեղի ունեցած դատավարությունից հետո ընթերցվել է վճիռը: Գագիկ Ոսկանյանը կեղծ և շինծու մեղադրանքով դատապարտվել է 18 տարվա ազատազրկման։

ՀՀ ՊՆ–ն օգոստոսի 16-ին հայտնեց, որ պահեստազորային Գ. Ո.-ն, ըստ նախնական տվյալների, ինքնակամ թողել է մարտական դիրքը, նրան հայտնաբերելու նպատակով ընթանում են որոնողական աշխատանքներ։ Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտարարեց, որ ձերբակալել են հայ զինծառայողի՝ նշելով, թե իբր դիվերսիոն ներթափանցման փորձ է եղել։ ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրեց մի տեսանյութ, որում երևում էր՝ ինչպես են Ադրբեջանի ԶՈւ մի խումբ զինծառայողներ մոտենում դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, զրուցում նրա հետ, հետո ձերբակալում և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ: Բաքուն նրան մի շարք հանցանքներ է վերագրում՝ ապօրինի սահմանահատումից մինչև ահաբեկչություն։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]