Երևանում՝ 11:07,   23 Փետրվար 2024

Ֆրանսիան կառաջարկի ՀԱՄԱՍ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների հատուկ ռեժիմ սահմանել

Ֆրանսիան կառաջարկի ՀԱՄԱՍ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների հատուկ ռեժիմ 
սահմանել

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան հանդես կգա ԵՄ մակարդակով ՀԱՄԱՍ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու նախաձեռնությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անն-Կլեր Լեժանդրը։

Նա նշել է, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննան այս հարցը կբարձրացնի երկուշաբթի օրը Բրյուսելում կայանալիք արտգործնախարարների հանդիպմանը։

Լեժանդրը հիշեցրել է, որ Ֆրանսիան ազգային մակարդակով միջոցներ է ձեռնարկել ՀԱՄԱՍ-ի առաջնորդի դեմ՝ սառեցնելով նրա ակտիվները՝ դրանք համաեվրոպական մակարդակով ընդլայնելու նպատակով։

Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Գազայում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարը, որի դրամական միջոցները սառեցվել են ֆրանսիական իշխանությունների կողմից, եվրոպական այս երկրում ակտիվներ այլևս չունի։ Սառեցման որոշումը ընդունվել է որպես նախապայման` համաեվրոպական մակարդակով այս միջոցառման ներդրման համար։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]