Երևանում՝ 11:07,   22 Փետրվար 2024

Հայաստանի խորհրդարանն ընդունեց 2024-ի պետբյուջեի նախագիծը

Հայաստանի խորհրդարանն ընդունեց 2024-ի պետբյուջեի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովն ընդունեց 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բյուջեի նախագիծը ստացավ 71 կողմ, 25 դեմ ձայներ: Բյուջեի նախագծի քննարկումը խորհրդարանը շարունակել էր դեկտեմբերի 6-ին:

Ազգային ժողով ներկայացնելուց հետո պետական բյուջեի նախագծի եկամուտներում, ծախսերում և դեֆիցիտում կատարվել էին փոփոխություններ՝ պայմանավորված նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության աջակցության ծրագրերի նախատեսմամբ:

Այսպիսով 2024 թվականի պետական բյուջեի եկամուտները կկազմեն 2 տրլն 723 մլրդ դրամ, որից հարկային եկամուտներն ու տուրքերը կկազմեն 2 տրլն 613 մլրդ դրամ: Բյուջեի նախագծով նախատեսվել են 3 տրլն 206 մլրդ դրամ ծախսեր, որից կապիտալ ծախսերը կկազմեն մոտ 695 մլրդ դրամ:

Ըստ նախագծի՝ բյուջեի դեֆիցիտը կկազմի շուրջ 483 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 4.6 տոկոսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]