Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Երևանցիներին մատուցվող ծառայությունները պետք է լինեն հասանելի, թափանցիկ ու հարմարավետ. Քաղաքապետը հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

Երևանցիներին մատուցվող ծառայությունները պետք է լինեն հասանելի, 
թափանցիկ ու հարմարավետ. Քաղաքապետը հանդիպել է Համաշխարհային բանկի 
ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետարանը Համաշխարհային բանկի հետ նախաձեռնել է հանրային կառավարման բարեփոխումների ծրագիր՝ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների թվայնացմամբ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, Տիգրան Ավինյանը նախագծի ընթացքի հետ կապված հարցեր է քննարկել բանկի ներկայացուցիչներ Արման Վաթյանի և Խուրամ Ֆարուքի հետ հանդիպման ժամանակ։  

Հաղորդագրության մեջ նշվում է, որ շինթույլտվությունների արագ տրամադրում, բարելավված բիզնես գործընթաց, քաղաքացիների հետ հետադարձ կապ. սրանք այն կարևոր գործընթացներն են, որոնք ընդգրկված են ծրագրում: Կլինեն առցանց հարթակներ և բջջային հավելված՝ օգտվողների համար կիրառման հարմարավետության ապահովմամբ: 

Կարևորելով համատեղ նախագծի իրականացումը՝ քաղաքապետ Ավինյանն ընդգծել է, որ մայրաքաղաքի թվային փոխակերպման ծրագրի առանցքային նպատակը բնակիչներին մատուցվող ծառայությունները հասանելի, թափանցիկ ու հարմարավետ դարձնելն է: 

Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն իրենց հերթին պատրաստակամություն են հայտնել հնարավորին կարճ ժամկետում, ըստ համայնքի նախանշած առաջնահերթությունների, ծրագիրը տեղափոխել գործնական փուլ:   

Նախագիծը կյանքի կոչելու համար վեր են հանվել բոլոր այն խնդիրները, որոնք դժգոհություններ են առաջացնում բնակիչների շրջանում: Ձևավորվել է թվայնացման խորհուրդ, քննարկվել են հիմնական նպատակները՝ քաղաքացիակենտրոն միասնական հարթակ ստեղծելու համար: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am