Երևանում՝ 11:07,   26 Փետրվար 2024

Գյումրիում հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին

Գյումրիում հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին

ԳՅՈՒՄՐԻ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրաշարժի 35-րդ տարելիցի կապակցությամբ Գյումրիում հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ ավերիչ երկրաշարժից  35 տարի անց մարդիկ կրկին այցելում են աղետին զոհ գնացած հարազատների շիրիմներին՝ սգալու ու խնկարկելու անդառնալի կորուստը:
Մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, քաղաք այցելած հյուրերը ծաղիկներ դրեցին երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, 1 րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը:

406978886_314716664725433_3923204248393614193_n.jpg (628 KB)

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, խոսելով օրվա խորհրդի մասին, անդրադարձավ մարզում առկա հիմնախնդիրներին՝ երկրաշարժից անօթևան մնացած ընտանիքների հերթացուցակում դեռևս հաշվառված 1227 ընտանիք կա։   

«Ինչքան էլ ժամանակ անցնի՝ 1988-ի երկրաշարժը բոլորիս հուշերում է և մեզ մնում է անդուլ աշխատանքով առաջ գնալ, մենք պետք է արարենք, ստեղծենք, կառուցենք մեր երկիրն ու մարզը։ Չլուծված հարցեր կան, բայց դրանց լուծման կամք էլ կա։ Եթե խոսենք անօթևանության խնդրի մասին, պետք է նշել, որ երկրաշարժից անօթևան մնացած ընտանիքների հերթացուցակում դեռևս հաշվառված 1227 ընտանիքներ կան, նրանցից 1016-ը Գյումրիում են: Այս պահին նախագծա-նախահաշվային աշխատանքներ են իրականացվում Գյումրու Բուլվարային թաղամասում 4 բազմաբնակարան շենքերի կառուցման նպատակով, յուրաքանչյուր շենքն ունենալու է 45 բնակարան, շրջանառվում է կառավարության որոշման նախագիծ Անտառավան 26 շենքի բնակիչներին ԲԳՎ տրամադրելու մասով, աշխատանքներ են իրականացվում Տիգրան Մեծ 5ա շենքի ամրացման նպատակով։ Ապամոնտաժվել է 58 տնակ, լիահույս եմ՝ հաջորդ տարի այս գործընթացն առավել ինտենսիվորեն կընթանա»,-նշեց մարզպետը։        

 393161952_1251070369630260_2093496885363359150_n.jpg (557 KB)

386442830_320706634099466_7603680429137167031_n.jpg (446 KB)

Արմենուհի Մխոյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]