Երևանում՝ 11:07,   26 Փետրվար 2024

Սիրիան մշտապես բարձր է գնահատել հայկական մշակույթը. ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է Սիրիայի դեսպանին

Սիրիան մշտապես բարձր է գնահատել հայկական մշակույթը. ՀՀ ԿԳՄՍ նախարարի 
տեղակալն ընդունել է Սիրիայի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դանիել Դանիելյանը, ողջունելով դեսպանին, արժևորել է փոխադարձ վստահության վրա հիմնված երկու ժողովուրդների ավանդական, բարեկամական կապերը, որոնք պատմական խորը արմատներ ունեն:

ՀՀ-ում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ Սիրիան և Հայաստանը քաղաքակրթական միասնության մեջ են, և Սիրիայի կառավարությունը մշտապես բարձր է գնահատել հայկական մշակույթը:

«Հայաստանը տարածաշրջանում խաղաղության հաստատման շատ մեծ դերակատարում կարող է ունենալ: Սիրիան պատրաստակամ է աջակցելու Հայաստանին այդ գործում, քանի որ մենք հետաքրքրված ենք ընդլայնելու նաև մեր համագործակցությունն արվեստի տարբեր ոլորտներում»,- ասել է Նորա Արիսյանը: 

Նա նշել է երաժշտության ոլորտում համագործակցության անհրաժեշտությունը՝ տարբեր գործիքների, ուսուցիչների փորձի փոխանակմամբ, վարպետաց դասերի անցկացմամբ:

Դեսպանը տեղեկացրել է, որ առանձին հանդիպումներ է ունեցել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Մատենադարանի ղեկավարության հետ, քննարկվել են համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

Նախանշվել են Մատենադարանում հայկական և սիրիական ձեռագրերի ցուցահանդես, գիտաժողով կազմակերպելու հեռանկարները:

Դեսպանը կարևորել է նաև համագործակցությունը կինոյի ոլորտում՝ նշելով, որ նախապատերազմական տարիներին ուսանողների փոխանակման ծրագրի շրջանակում հայ երիտասարդները Սիրիայում մասնակցել են կինոարվեստի ուսուցման կրթական ծրագրին:

Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նշել է, որ Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտի ուսանողները դեռևս համալսարանական տարիներից վավերագրական ֆիլմեր են պատրաստում: Ըստ փոխնախարարի՝ կինոյի ոլորտում Հայաստանը կարևորում է համագործակցության զարգացումն աշխարհի տարբեր երկրների հետ:

Հանդիպման ավարտին քննարկվել են համատեղ փառատոներ, մրցույթներ, մշակութային օրեր կազմակերպելու հնարավորությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]