Երևանում՝ 11:07,   1 Մարտ 2024

Բրյանսկի դպրոցներից մեկում 8-րդ դասարանի աշակերտուհին հրաձգություն է իրականացրել․ կա 2 զոհ, 5 վիրավոր

Բրյանսկի դպրոցներից մեկում 8-րդ դասարանի աշակերտուհին հրաձգություն է 
իրականացրել․ կա 2 զոհ, 5 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բրյանսկում 8-րդ դասարանի աշակերտուհին դպրոց է բերել հոր պոմպային հրացանը, որից կրակ է բացել համադասարանցիների ուղղությամբ։ Դեպքի հետևանքով 2 աշակերտուհի է զոհվել, այդ թվում՝ կրակողը։ Եվս 5 մարդ վիրավոր է։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ի հրապարակումը։

Օպերատիվ ծառայություններից ՏԱՍՍ-ին հաղորդել են, որ դպրոցի մետաղորսիչ շրջանակը չի աշխատել, այդ պատճառով էլ 14-ամյա աղջիկը «կարողացել է որսորդական զենք բերել դպրոց, ինչպես նաև մի մեծ դանակ՝ թաքցված կոշիկի մեջ»։

Աղջկա հորը կանչել են հարցաքննության։ Քննիչները փորձում են պարզել, թե ինչպես է տանը պահվել զենքը, ինչպես է երեխան այն վերցրել, և արդյոք հայրը նրան սովորեցրել է կրակել։ Նշվում է, որ աղջկա հայրը զենքը ձեռք է բերել օրինական հիմունքներով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]