Երևանում՝ 11:07,   1 Մարտ 2024

Չի կարելի հայ զինվոր սպանել, ներխուժել Հայաստանի տարածք և ասել՝ վախենում է ռևանշիզմից. Սիմոնյանն արձագանքել է Ալիևին

Չի կարելի հայ զինվոր սպանել, ներխուժել Հայաստանի տարածք և ասել՝ 
վախենում է ռևանշիզմից. Սիմոնյանն արձագանքել է Ալիևին

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որ իրենք պատերազմ չեն ուզում, սակայն իրենց մտահոգում է Հայաստանում  «հասունացող ռևանշիզմը» և երաշխիքներ են պետք, որ նման գործընթացներ չլինեն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ այդ երաշխիքներն Ադրբեջանի նախագահը պետք է փնտրի իր քաղաքականության մեջ։

«Այդ երաշխիքը նա պետք է փնտրի առաջինը իր մեջ և իր քաղաքականության մեջ։ Ադրբեջանական կողմից շատ բան է կախված։ Չի կարելի կրակել և հայ զինվոր սպանել, ներխուժել Հայաստանի տարածք և ասել՝ «վախենում եմ ռևանշիզմից»։ Չի կարելի չգալ խաղաղության պայմանագրի հանդիպումներին և ասել՝ «ռևանշիզմից վախենում եմ»։ Վախենո՞ւմ ես ռևանշիզմից՝ նորմալ հարաբերություններ հաստատի քո հարևանների հետ, քո անմիջական հարևանների, որոնց չես կարող փոխել»,- ընդգծեց Սիմոնյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]