Երևանում՝ 11:07,   1 Մարտ 2024

Լուսակունք գյուղում կառուցվել է ոռոգման ցանց, հիմնանորոգվել է հեղեղատարի հատակը

Լուսակունք գյուղում կառուցվել է ոռոգման ցանց, հիմնանորոգվել  է հեղեղատարի 
հատակը

ԳԱՎԱՌ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Լուսակունք գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է ոռոգման ջրատար ցանց, հիմնանորոգվել է հեղեղատարի հունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Լուսակունքի ոռոգման ջրատար ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 54 միլիոն 154 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է 608 մետր երկարության ջրատարի կառուցում երկաթբետոնե կիսախողովակներով և հեղեղատարի քայքայված հատակի հիմնանորոգում՝ բետոնացման միջոցով, 380 մետր երկարությամբ։

Շինարարական աշխատանքները սկսվել են 2023 թվականի օգոստոսին և ավարտվել  նոյեմբերի վերջերին։

Աշխատանքներն իրականացրել է «Կոթաշին» ՍՊԸ-ն։ Ծրագրի շահառու են հանդիսանում 150 տնտեսություն։

Լուսակունք գյուղի ոռոգման ջրատար ցանցի վերակառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 34 միլիոն 200 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է ոռոգման ջրատարի կառուցում 469 մետր երկարությամբ, երկաթյա խողովակներով և կիսախողովակներով։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի սեպտեմբերից և ավարտվել  հոկտեմբերին։ Ոռոգման ջրատարի 430 մետրը կառուցվել է երկաթյա բաց կիսախողովակներով, 39 մետրը՝ փակ խողովակներով։

Աշխատանքներն իրականացրել է «Ավետիսյան Շինմոնտաժ» ՍՊԸ-ն:

Ծրագրի շահառու են հանդիսանում Լուսակունքի տնտեսությունների մեծ մասը։

Սուբվենցիոն երկու ծրագրերի իրականացման արդյունքում եկող ոռոգման շրջանից արդեն ջուրը տնտեսություններին կմատակարարվի ժամանակին և անկորուստ։

Խոսրով Խլղաթյան  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]