Երևանում՝ 11:07,   1 Մարտ 2024

Կոյուղագծի վնասման հետևանքով տեղի է ունենում արտահոսք. հողաքարային զանգվածը լցվել է ճանապարհի երթևեկելի հատված

Կոյուղագծի վնասման հետևանքով տեղի է ունենում արտահոսք. հողաքարային 
զանգվածը լցվել է ճանապարհի երթևեկելի հատված

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն դեկտեմբերի 6-ին ժամը 22։50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում՝ ավտոճանապարհն անանցանելի է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ պարզվել է՝ վնասվել է կոյուղագիծ, որից տեղի է ունենում արտահոսք. հողաքարային զանգվածը լցվել է ճանապարհի երթևեկելի հատված:

Փրկարարները պարեկային ծառայության աշխատակիցների հետ միասին սահմանազատել են տարածքը և ուղղորդել ավտոմեքենաների դուրսբերումը։

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից ավտոճանապարհի երթևեկության ամբողջական դադարեցումը և «1-85» ծառայության աշխատակիցների մոտենալը։ 2 քաղաքացու նշված հատվածից փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել են դեպի գլխավոր ավտոճանապարհ՝ Հալաբյան փողոց։

Տեղում վթարավերականգնողական աշխատանքներ են իրականացնում «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԲԸ-ի աշխատակիցները։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]