Երևանում՝ 11:07,   1 Մարտ 2024

ԱԺ նախագահը հավատում է, որ ՌԴ-ի հետ զենքի մատակարարման խնդիրը կարող է լուծվել գործընկերային մթնոլորտում

ԱԺ նախագահը հավատում է, որ ՌԴ-ի հետ զենքի մատակարարման խնդիրը կարող 
է լուծվել գործընկերային մթնոլորտում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ վճարումների դիմաց Ռուսաստանի կողմից Հայաստանին դեռևս սպառազինություն չմատակարարելու խնդիրը հնարավոր է լուծել գործընկերային մթնոլորտում։ Սիմոնյանի խոսքով՝ ռուսական կողմը շանս ունի՝ ցույց տալու, որ շարունակում է հավատարիմ մնալ իր հայտարարած սկզբունքներին ու ստորագրած փաստաթղթերին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանը նման դիրքորոշում հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ վճարված գումարի դիմաց ՌԴ-ի կողմից զենքը չմատակարարելու հարցը լուծվի  գործընկերային հարաբերությունների միջոցով:

Սիմոնյանի կարծիքով՝ դա հնարավոր է․

«Եվ ռուսական կողմը շանս ունի՝ ցույց տալու, որ, այնուամենայնիվ, ինքը շարունակում է հավատարիմ մնալ իր հայտարարած սկզբունքներին և ստորագրած փաստաթղթերին: Եթե պարտավորությունները չեն կատարվում, իսկ դա փաստ է, որ չեն կատարվում, Հայաստանը  միանշանակ պետք է պաշտպանի իր շահերը»,-ասաց Ազգային ժողովի նախագահը:

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]