Երևանում՝ 11:07,   1 Մարտ 2024

Ապարանում վթարային երկու շենքերի բնակիչներն ավելի ընդարձակ բնակարաններ կստանան նորակառույց շենքում

Ապարանում վթարային երկու շենքերի բնակիչներն ավելի ընդարձակ 
բնակարաններ կստանան նորակառույց շենքում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան 43 և Գարեգին Նժդեհի 47 հասցեներում գտնվող վթարային երկու շենքերի փոխարեն պետության միջոցներով կառուցվել է նոր բազմաբնակարան շենք։

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ Կառավարության դեկտեմբերի 7-ի հերթական նիստի զեկուցվող հարցերի շրջանակում այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ մանրամասնելով, որ շենքի կառուցման համար պետության կողմից հատկացվել է շուրջ 682 միլիոն դրամ։

«Նախկին շենքերը միասին 38 բնակարան էին, այս պարագայում՝43։ Եթե նույնիսկ մակերեսային համեմատություն անցկացնենք, նախկին երկու շենքերը 1800 քառակուսի մետր էին, իսկ նորը՝ մոտ 2700, ինչը նշանակում է, որ գրեթե բոլոր սեփականատերերն իրենց նախկին բնակմակերեսից ավելի մեծ մակերեսով բնակարաններ կստանան»,-մանրամասնել է Սանոսյանը՝ հավելելով, որ շենքի կառուցումն ավարտված է և շենքը հանձնված է Պետական գույքի կոմիտեի տնօրինությանը։

Ըստ Սանոսյանի՝ մարզպետարանների հետ քննարկվել և պատրաստ են բնակարանների բաշխման հավելվածները, ըստ որի նախատեսված է, որ դրանք կտրամադրվեն նախկինում ունեցած սենյակների քանակին համապատասխան, բայց ավելի մեծ մակերեսով։

Կառավարությունը հավանություն է տվել «Բնակելի տարածքներ նվիրելու» որոշման նախագծին, որի շնորհիվ նորակառույց այս շենքում բնակարաններ կտրամադրվեն 43 ընտանիքների՝ բաղկացած ընդհանուր 118 անձանցից։

Նորակառույց շենքի բնակարաններից 3-ը կտրամադրվի Արցախյան պատերազմներում զոհվածների ընտանիքների, իսկ երկուսը՝ Սպիտակի երկրաշարժի հետևանքով վնասված բնակարաններ ունեցող ընտանիքների, որոնց նկատմամբ պետությունը որոշակի պարտավորություն է ստանձնել։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]