Երևանում՝ 11:07,   26 Փետրվար 2024

ԵՄ երկրները համաձայնեցրել են արհեստական բանականության կարգավորման կանոնները

ԵՄ երկրները համաձայնեցրել են արհեստական բանականության կարգավորման 
կանոնները

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրամիության երկրներն ու օրենսդիրները 10 ժամ տևած քննարկումներից հետո համաձայնության են եկել արհեստական ինտելեկտի համակարգերը, ինչպես օրինակ՝ ChatGPT-ն կարգավորող կանոնների շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրին։

Աղբյուրը նշել է, որ ԵՄ կառավարությունները փոխզիջումների են գնացել՝ հույս ունենալով օրենսդիրների աջակցությունը ձեռք բերել, որպեսզի կարողանան արհեստական բանականությունն օգտագործել կենսաչափական հսկողության համար՝ ազգային անվտանգության, պաշտպանության և ռազմական նպատակներով:

Դեկտեմբերի 6-ին մեկնարկած բանակցությունները դեռ շարունակվում են։ Դրանց առանցքում է կենսաչափական հսկողության օգտագործումը, որն օրենսդիրները ցանկանում են արգելել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]