Երևանում՝ 11:07,   21 Փետրվար 2024

Երևանում սեփական տներից մեկի ինքնաշեն վերելակի և երկաթե կառուցատարրերի միջակայքից դուրս են բերել 26-ամյա քաղաքացու դի

Երևանում սեփական տներից մեկի ինքնաշեն վերելակի և երկաթե 
կառուցատարրերի միջակայքից դուրս են բերել 26-ամյա քաղաքացու դի

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճգնաժամային կառավարման ազգային Կենտրոն դեկտեմբերի 6-ին ժամը 23։01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շահումյան 7-րդ փողոցի 1-ին նրբանցքում գտնվող սեփական տներից մեկի վերելակի հորանում դի կա, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, փրկարարները տան ինքնաշեն վերելակի և երկաթե կառուցատարրերի միջակայքից դուրս են բերել Լ․ Շ․-ի (ծնված 1997 թ․) դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]