Երևանում՝ 11:07,   5 Մարտ 2024

ԱՄՆ սենատը չի հաստատել Ուկրաինային, Իսրայելին և Գազային 110 մլրդ դոլարի օգնության մասին օրինագիծը

ԱՄՆ սենատը չի հաստատել Ուկրաինային, Իսրայելին և Գազային 110 մլրդ դոլարի 
օգնության մասին օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ սենատի հանրապետականներն արգելափակել են Ուկրաինային, ինչպես նաև Իսրայելին և Գազային օգնության մասին օրինագիծը, քանի որ չի հաջողվել փոխհամաձայնության գալ երկրի սահմանային անվտանգության շուրջ։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է BBC-ից։

Հանրապետականները պնդում են, որ Ուկրաինային օգնությունը պետք է կապել ԱՄՆ-ում ներգաղթի և ապաստանի տրամադրման հարցերում բարեփոխումների հետ։

110 միլիարդ դոլարի փաթեթն ընդգրկում էր 61 միլիարդ դոլարի օգնություն Ուկրաինային, ինչպես նաև ֆինանսական միջոցների հատկացում Իսրայելին և օգնություն Գազային։

Սպիտակ տունը նախազգուշացրել է, որ ԱՄՆ ֆինանսական օգնությունն Ուկրաինային շուտով կարող է սպառվել, իսկ Ուկրաինայի նախագահի աշխատակազմում հայտարարել են, որ առկա է Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններում պարտության «մեծ վտանգ», եթե ԱՄՆ-ն չշարունակի Կիևին տրամադրվող աջակցությունը։

Աջակցության մասին օրինագծի օգտին քվեարկել է 51 սենատոր, դեմ՝ 49, այնինչ օրինագծի ընդունման համար անհրաժեշտ էր 60 ձայն։ Օրենսդիրները կրկին պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ։

Ընդ որում, դեկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հայտարարել է Ուկրաինային 175 միլիոն դոլարի չափով նոր անվտանգության աջակցության մասին այն ֆինանսավորումից, որն արդեն հաստատվել է։ Ըստ ԱՄՆ պաշտպանության նախարարության՝ փաթեթն ընդգրկում է սպառազինություն, այդ թվում՝ հրթիռներ և հրետանային արկեր։

2022 թ․ փետրվարից ի վեր՝ Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների ընթացքում, Կոնգրեսը հաստատել է ավելի քան 110 միլիարդ դոլարի ռազմական և տնտեսական աջակցության փաթեթներ Ուկրաինայի համար, որոնց մեծ մասն արդեն տրամադրվել է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]