Երևանում՝ 11:07,   3 Մարտ 2024

Նոր, ներկայանալի հեռախոս` ձեռքբերման շահավետ պայմաններով. Ucom-ն առաջարկում է 2024-ը դիմավորել նոր հեռախոսով

Նոր, ներկայանալի հեռախոս` ձեռքբերման շահավետ պայմաններով. Ucom-ն 
առաջարկում է 2024-ը դիմավորել նոր հեռախոսով

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom կապի ազգային օպերատորն Ամանորին ընդառաջ ներկայացնում է շահավետ նոր առաջարկ: 2023թ. դեկտեմբերի 5-ից մինչև 2024 թ. հունվարի 31-ը Ucom-ից հնարավոր է ձեռք բերել Samsung Galaxy A54 սմարթֆոնն ու օգտվել մի շարք առավելություններից: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Ucom ընկերությունից։

«Ucom-ը մեր հաճախորդներին լավագույն հնարավորություններից մեկն է ընձեռում: Samsung Galaxy A54 սմարթֆոնը հրաշալի հնարավորություն կստեղծի օգտվել որակյալ կապից ու ինտերնետից, լինել անխափան կապի մեջ ձեր հարազատների, ընկերների հետ»,- նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ամսական վճարելով ընդամենը 4580 դրամ՝ հաճախորդները կարող են ձեռք բերել Samsung Galaxy A54 128GB սմարթֆոնը և ստանալ Samsung ապրանքանիշի արագ լիցքավորիչ, ինչպես նաև Level Up 1800 կանխավճարային փաթեթ՝ առաջին ամիսն անվճար: Ապառիկ գնման դեպքում գործում են հատուկ պայմաններ՝ 0% տոկոսադրույք,  0% սպասարկման վճար, 0% կանխավճար, որի շնորհիվ գնորդները կխնայեն 19 590 դրամ: Սմարթֆոնը ջրակայուն է, ունի Super AMOLED գերամուր էկրան, որով գույները արտապատկերվում են վառ երանգներով, և Multi-տեսախցիկներ, ինչը հնարավոր է դարձնում բաց չթողնել ու ֆիքսել կարևոր պահերը:

Սմարթֆոնը հնարավոր է ձեռք բերել նաև ամբողջական գնով՝ 164 900 դրամ:

Ucom-ը մատուցում է ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունները Հայաստանում: Բացարձակ առաջատար է IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր դիրքերը շարժական ինտերնետի հայկական շուկայում։ Միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող արդիականացված 4G+ և սեփական օպտիկամանրաթելային ցանցերի միջոցով Ucom-ը տրամադրում է ֆիքսված և շարժական կապի ծառայությունների ամբողջական փաթեթն ավելի քան 700 հազար բաժանորդների:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]