Երևանում՝ 11:07,   2 Մարտ 2024

Տրետուքում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվել

Տրետուքում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվել

ԳԱՎԱՌ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Տրետուք գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է խմելու ջրատարի արտաքին ցանց, ինչի արդյունքում բարելավվել է գյուղի բոլոր տնտեսությունների խմելու ջրի մատակարարման քանակը եւ որակը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Տրետուքի խմելու ջրի արտաքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային  արժեքը կազմում է 13 միլիոն 950 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է 2268 մետր երկարության խմելու ջրատարի արտաքին ցանցի, 1 մարիչ հորի, 2 անցումների  կառուցում, պատյանի տեղադրում։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հոկտեմբերի կեսերից եւ ավարտվել նույն տարվա նոյեմբերի 3-րդ տասնօրյակի ընթացքում։Խմելու ջրատարի արտաքին ցանցը կառուցվել է պոլիէթիլենային խողովակներով։

Ծրագրի շահառու են հանդիսանում սահմանամերձ Տրետուք գյուղի բոլոր տնտեսությունները ։

Աշխատանքներն իրականացրել են «Եղոյան Շին» ՍՊԸ շինարարները։

 

Խոսրով Խլղաթյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]