Երևանում՝ 11:07,   2 Մարտ 2024

Կասկած չունեմ՝ հասնելու ենք անկախ դատական համակարգի, արդարության և արդարադատության մեր իդեալին․ վարչապետ

Կասկած չունեմ՝ հասնելու ենք անկախ դատական համակարգի, արդարության և 
արդարադատության մեր իդեալին․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միջազգային կազմակերպությունները հինգ տարի շարունակ արձանագրում են Հայաստանի առաջընթացը ժողովրդավարության ոլորտում, սակայն կառավարությունը չի համարում, որ Հայաստանի ժողովրդավարությունը անթերի է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հարցին, թե արդյոք կառավարությունը ուսումնասիրել է ժողովրդավարական երկրներում քա՞նի անձն է կալանավորել սոցիալական ցանցներում գրառում կատարելու համար, քա՞նի հոգի է հետապնդվում այլակարծության համար, նկատի ունենալով, որ Հայաստանում նման դեպքեր արձանագրվել են։

«Բնականաբար, չենք կարող բոլոր երկրների վիճակագրությանը հետևել, բայց կարող ենք համեմատել Հայաստանի Հանրապետության նախկին շրջանի վիճակագրության հետ և կարող ենք ասել, որ քաղաքական գործիչները շքամուտքերում չեն սպանվում, ժողովրդի վրա չեն կրակում, ընտրությունները չեն կեղծվում, սրա-նրա հետ բիզնեսում փայ չեն մտնում, Եռաբլուրի հողամասերը չեն սեփականաշնորհվում։

Ինչ վերաբերվում է միջազգային վիճակագրությանը՝ մենք հետևում ենք միջազգային կազմակերպությունների զեկույցներին, ովքեր հինգ տարի շարունակ արձանագրում են Հայաստանի առաջընթացը ժողովրդավարության ոլորտում։ Արդյո՞ք համարում ենք, որ մեր ժողովրդավարությունը անթերի է և մենք հասել ենք մեր երազած ժողովրդավարությանը՝ ոչ, այդպես չենք համարում։

Եվ այսօր էլ ես բյուջեի քննարկման եզրափակիչ ելույթի ժամանակ անդրադարձել եմ արդարադատության ոլորտի մեր խնդիրներին, բայց նաև չեմ կարող չընդգծել, որ հսկայածավալ բարեփոխումներ են իրականացվել և կասկած չունեմ, որ մենք նաև անկախ դատական համակարգի, արդարության և արդարադատության մեր իդեալին հասնելու ենք»,- ասաց վարչապետը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]