Երևանում՝ 11:07,   26 Փետրվար 2024

ԵՄ բնակիչների մեծ մասին սպառնում է կենսամակարդակի անկում. հարցում

ԵՄ բնակիչների մեծ մասին սպառնում է կենսամակարդակի անկում. հարցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ բնակիչների ավելի քան 70 %-ն ակնկալում է, որ իրենց կենսամակարդակը կնվազի 2024 թվականին։ Եվրոպացիների ավելի քան մեկ երրորդն (37 %) արդեն իսկ դժվարանում է վճարել հաշիվները։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Եվրախորհրդարանի պաշտոնական կայքը, այդ մասին վկայում է ԵԽ-ի կողմից իրականացված հասարակական կարծիքի հարցման արդյունքը:

Հարցումն անցկացվել է Եվրախորհրդարանի ընտրություններից վեց ամիս առաջ, որոնք նախատեսված են 2024 թվականի հունիսի 6-9-ը։

Եվրախորհրդարանը նշում է, որ եվրոպացիների կեսից ավելին (57 %) հետաքրքրված է առաջիկա ընտրություններով։ Միևնույն ժամանակ, հարցման մասնակիցների 70 %-ը համաձայնել է, որ ԵՄ գործողություններն ուղղակիորեն ազդում են իրենց առօրյա կյանքի վրա։

Հարցվածները կարծում են, որ եվրոպացի խորհրդարանականներին առաջին հերթին պետք է մտահոգեն աղքատության դեմ պայքարը և առողջապահական խնդիրները։

ԵՄ երկրների բնակիչները մտահոգված են նաև կլիմայի փոփոխությամբ, տնտեսական աջակցությամբ, նոր աշխատատեղերի ստեղծմամբ, միգրացիայի և ապաստանի հարցերով։

Ուսումնասիրությանը մասնակցել է 26 523 մարդ։ Այն անցկացվել է 2023 թվականի սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 19-ը ԵՄ 27 երկրներում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]