Երևանում՝ 11:07,   3 Մարտ 2024

«Ալաշկերտ»-ը և «Փյունիկ»-ը չպարզեցին հաղթողին

«Ալաշկերտ»-ը և «Փյունիկ»-ը չպարզեցին հաղթողին

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրը եզրափակվեց «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանում կայացած խաղում թե «Ալաշկերտ»-ը և թե «Փյունիկ»-ը բավարարվեցին մեկական գնդակով: «Ալաշկերտ»-ից գոլի հեղինակ դարձավ Ֆլորես Բարիոսը, իսկ «Փյունիկ»-ից նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Հովհաննես Հարությունյանը:

Այս տուրից հետո էլ «Փյունիկը» գլխավորում է մրցաշարային աղյուսակն ու ունի 47 միավոր: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցնում են «Նոա»-ն և «Արարատ-Արմենիա»-ն, որոնք ունեն 39-ական միավոր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]