Երևանում՝ 11:07,   2 Մարտ 2024

Նախկինում թաքցված հարկային պարտավորություններից պետական բյուջե է վերականգնվել 200 միլիոն ՀՀ դրամ

Նախկինում թաքցված հարկային պարտավորություններից պետական բյուջե է 
վերականգնվել 200 միլիոն ՀՀ դրամ

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բացահայտվել են տնտեսվարող սուբյեկտի կողմից առանց հաշվարկային փաստաթղթերի տրամադրման ապրանքներ իրացնելու, շրջանառությունը թաքցնելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքեր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեից հայտնում են, որ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Մ.Ե.-ն, հանդիսանալով 2008 թվականի հունվարի 8-ին պետական հաշվառում ստացած և Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում գործող խանութում պարենային և ոչ պարենային ապրանքների առևտրով զբաղվող անհատ ձեռնարկատեր, ինչպես նաև՝ 2019 թվականի սեպտեմբերի 23-ին պետական հաշվառում ստացած և նույն խանութում ոչ պարենային ապրանքների առևտրով զբաղված Ա/Ձ Տ.Հ.-ի գործունեությունը փաստացի ղեկավարած անձ, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով, խախտելով ՀՀ հարկային օրենսգրքի հոդվածների պահանջները, 2019 թ. հոկտեմբերից 2022թ. հոկտեմբեր ամիսների ընթացքում թաքցրել է հարկման օբյեկտը:

Մասնավորապես, վաճառքներ իրականացնելիս չի տրամադրել հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններ, իսկ հարկային հաշվարկներում մտցրել է խեղաթյուրված տվյալներ, ինչպես նաև որպես Ա/Ձ Տ.Հ.-ի գործունեությունը փաստացի ղեկավարող անձ՝ 2019 թվականի հոկտեմբեր ամսից 2022 թվականի հուլիս ամիսների ընթացքում նույն եղանակով թաքցրել է նաև այդ անհատ ձեռնարկատիրոջ հարկման օբյեկտները, ինչի արդյունքում, մեկ միասնական դիտավորությամբ, պետական բյուջե չի վճարվել առանձնապես խոշոր չափերով հարկեր:

Քրեական վարույթով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Մ.Ե.-ի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, հարուցվել է հանրային քրեական հետապնդում և վերջինիս ներկայացվել է մեղադրանք։

Նախաքննության ընթացքում Մ.Ե.-ն հարկային մարմին է ներկայացրել ճշտված հարկային հաշվարկներ և նախկինում թաքցված հարկային պարտավորություններից պետական բյուջե է վճարել 200.000.000 ՀՀ դրամ։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]