Երևանում՝ 11:07,   2 Մարտ 2024

ՀՀ ՄԻՊ-ը Փաստաբանների օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

ՀՀ ՄԻՊ-ը Փաստաբանների օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Փաստաբանների օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԻՊ-ի տարածած ուղերձում ասվում է.

«Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի և Հայաստանում փաստաբանության ստեղծման 105-ամյակի առթիվ։ Ձեր պրոֆեսիոնալ աշխատանքն առանցքային կարևորություն ունի իրավունքի գերակայության ապահովման գործում։

Երկրում մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի կարևորագույն նախապայմաններից է փաստաբանի պաշտպանված մասնագիտական գործունեությունը, որի երաշխավորման պարտականությունը կրում է պետությունը:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ՝ մասնագիտական տոնի առթիվ։

Վստահ եմ՝ Պաշտպանի հաստատության և Փաստաբանների պալատի միջև ձևավորված ամուր համագործակցությունը շարունակելու է ծառայել մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությանը»։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]