Երևանում՝ 11:07,   5 Մարտ 2024

«Իրաքի իսլամական դիմադրությունը» հայտնել է ամերիկյան ռազմակայանի վրա հարձակման մասին

«Իրաքի իսլամական դիմադրությունը» հայտնել է ամերիկյան ռազմակայանի վրա 
հարձակման մասին

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իրաքի իսլամական դիմադրություն» շարժման կազմի մեջ մտնող շիա զինված խմբավորումները հայտարարել են, որ Իրաքի Անբարի նահանգում անօդաչու թռչող սարքով հարձակում են գործել ամերիկյան Այն ալ Ասադ ռազմակայանի վրա։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ-ի հրապարակումից։

Շարժման հայտարարության համաձայն՝ Այն ալ Ասադ ռազմակայանին հարվածը հասցվել է՝ «ի պատասխան Գազայի հատվածում հակառակորդի հանցագործությունների»։ Ինչպես պնդում են շարժման կողմնակիցները, ԱԹՍ-ն «խոցել է առաջադրված թիրախը»։ Պատճառված վնասի մասին տեղեկատվություն չի հաղորդվում։

Վերջին անգամ Այն ալ Ասադ ռազմակայանը հարձակման է ենթարկվել նոյեմբերի 23-ին։ Այդ ժամանակ «Իրաքի իսլամական դիմադրության» ԱԹՍ-ները հարվածել էին նաև Իրաքյան Քրդստանի Էրբիլի միջազգային օդանավակայանից ոչ հեռու գտնվող ռազմակայանին:

Պենտագոնն օրերս հայտնել էր, որ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև պատերազմի ընթացքում Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմակայանները գրեթե 80 անգամ հարձակման են ենթարկվել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]