Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ֆրանսահայ տենոր Ռուբեն Էլբակյանը պարգևատրվել է նոր ոսկե մեդալով

Ֆրանսահայ տենոր Ռուբեն Էլբակյանը պարգևատրվել է նոր ոսկե մեդալով

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի ֆրանսահայ տենոր Ռուբեն Էլբակյանը բարեգործական գործունեության համար պարգևատրվել է նոր ոսկե մեդալով: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրան պարգևատրել է ֆրանսիական հեղինակավոր հաստատության «La Ligue Universelle Du Bien Public» հաստատությունը, որը հիմնադրվել է 1946 թվականին։ 

Այն պարգևատրում է հանրային գործունեություն իրականացնող եզակի մարդկանց և անհատականությունների համաշխարհային մասշտաբով: Նրանց թվում են այնպիսի մեծ անուններ, ինչպիսիք են Չերչիլը, Ֆրանկլին Ռուզվելտը, Ջոն Ֆիցջերալդ Քենեդին, Լուի Արմսթրոնգը, Աբե Պիեռը, պրոֆեսոր Քրիստիան Քաբրոլը և այլք: 

Սա Ռուբեն Էլբակյանին շնորհված երկրորդ ոսկե մեդալն է իր բարեգործական մենահամերգների համար: Առաջինը նրան շնորհվել է 2021 թվականին Ֆրանսիայի Սենատում՝ «Grand Prix Humanitaire de France»-ի կողմից։

Նա նաև 2011 թվականին Մոնակոյում Նապոլեոնի համաշխարհային համայնքի կողմից նապոլեոնյան հիշողության զինվորական շքանշանի ասպետ է ճանաչվել և հեղինակավոր «Journal Luxury» ամսագրի կողմից դասվել է աշխարհի 57 հայտնի հայերի շարքում՝ Շառլ Ազնավուրի, Անրի Վեռնոյի, Միշել Լեգրանի կողքին:

387467390_1716139078854733_2786789272952858591_n.jpg (2.14 MB)

Ռուբեն Էլբակյանին միջազգային մամուլը մկրտել Է «ոսկե ձայն», «օրհնյալ ձայն»  բնորոշումներով: 

Իր շնորհակալական խոսքում արտիստը բոլորի ուշադրությունը հրավիրել է Հայաստանի ներկա իրականության վրա՝ ցանկություն հայտնելով բարեգործական համերգով ելույթ ունենալ Երևանում՝ փորձելով աջակցել  Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին:

Այս նույն ցանկությունը Ռուբեն Էլբակյանը հայտնել է հայկական բոլոր հեռուստատեսային եթերներում 2023-ի հուլիս ամսին հայրենիքում գտնվելու ժամանակ։

387484470_3666122826953677_7688752464878241628_n.jpg (488 KB)

Էլբակյանի «Կոմիտաս» ալբոմը 3 ամիս անընդմեջ արժանացել է հանրահայտ La  FNAC -ի «Coup de Cœur» մրցանակին։ 

Ռուբեն Էլբակյանը քսան տարի շարունակ սաներին է փոխանցում իր երգարվեստը հայտնի Neuilly-sur-Seine փարիզյան արվարձանի կոնսերվատորիայում հետևյալ կարգախոսով՝ «Նոտաները արտաբերելը մեկ բան է, երգելը մեկ այլ բան»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]