Երևանում՝ 11:07,   23 Փետրվար 2024

Սաուդյան Արաբիան և Կատարն Իրանին կոչ են արել համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ

Սաուդյան Արաբիան և Կատարն Իրանին կոչ են արել համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայի և Կատարի ղեկավարներն Իրանի իշխանություններին կոչ են արել լիովին համագործակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ-ից, այդ մասին ասված է համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է  Դոհայում Կատարի և Սաուդյան Արաբիայի համակարգող խորհրդի բարձր մակարդակի նիստի արդյունքներով։

«Երկու կողմերը նաև Իրանի Իսլամական Հանրապետությանը կոչ են արել լիովին համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթի հարցով», - նշված է հայտարարությունում։

Դոհան և Էր Ռիադը նաև նշել են «ցանկացած համաձայնության» հասնելու կարևորությունը, «որը կնպաստի համապարփակ բանակցությունների մեկնարկին, որոնց կմասնակցեն տարածաշրջանի երկրները»:

Սեպտեմբերի 17-ին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտնել էր, որ Իրանը կազմակերպությանը տեղեկացրել է ուրանի հարստացման օբյեկտներում ստուգումներ իրականացնող մի քանի տեսուչների լիազորագրումը հետ կանչելու իր որոշման մասին: Fars գործակալության տվյալներով՝ լիազորագրումից զրկվել են  ՄԱԳԱՏԷ-ի ութ տեսուչներ։ Մեկնաբանելով Թեհրանի այս որոշումը՝ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին նշել է, որ Միացյալ Նահանգները և եվրոպական երեք երկրներ «չարաշահել են» ՄԱԳԱՏԷ-ի «Կառավարիչների խորհրդի լիազորություններն» իրենց քաղաքական նպատակներով։ Դիվանագետը հավելել է, որ Իրանը կշարունակի համագործակցել գործակալության հետ առկա համաձայնությունների շրջանակներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]