Երևանում՝ 11:07,   1 Մարտ 2024

Հնդկաստանում «Միչաունգ» ցիկլոնի զոհերի թիվը հասել է 12-ի

Հնդկաստանում «Միչաունգ» ցիկլոնի զոհերի թիվը հասել է 12-ի

 ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգին պատուհասած «Միչաունգ» ցիկլոնի հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, ևս 11-ը՝ տարբեր վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ NDTV պարբերականը հաղորդում է, որ զոհերը հիմնականում նահանգի մայրաքաղաք Չեննայից են:

Ավելի վաղ հաղորդվել էր 7 զոհի մասին։

Ցիկլոնն ուղեկցվել է փոթորկալից քամիներով և հորդառատ անձրևներով։ Քամին տապալել է ծառեր ու լուսավորման սյուներ, ավերել տներ։ Իշխանությունները կազմել են մի քանի արձագանքման խմբեր՝ անձրևից տուժած բոլոր շրջաններում փրկարարական աշխատանքների իրականացման համար։

Նահանգի կառավարությունը տարերքի հետևանքով անօթևան մնացած մարդկանց համար ստեղծում է ժամանակավոր տեղավորման կենտրոններ: Նահանգի ինը տուժած շրջաններում, այդ թվում՝ Չեննայում, ընդհանուր առմամբ, ստեղծվել են 61 666 ժամանակավոր կացարաններ և օգնության տրամադրման կենտրոններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]