Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Մենք պատրաստ ենք մասնակցել Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին․ Հնդկաստանի դեսպան

Մենք պատրաստ ենք մասնակցել Հայաստանում ենթակառուցվածքների 
զարգացման ծրագրերին․ Հնդկաստանի դեսպան

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի, Հնդկաստանի և Իրանի դարավոր կապերը կուռ հիմքեր են ապահովում սերտ համագործակցության համար նաև ներկա ժամանակներում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  հայկական, իրանական, հնդկական, վրացական և թուրքական վերլուծական կենտրոնների փորձագետների մասնակցությամբ անցկացված «Տարածաշրջանային նոր իրողությունները և «Խաղաղության խաչմերուկը» խորագրով փորձագիտական համաժողովում այս մասին ասաց ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան՝ նշելով, որ Հնդկաստանն ու Հայաստանը դարեր ի վեր պատմական կապեր ունեն, Իրանն էլ այն կամուրջներից է, որ նպաստել է այդ կապերի զարգացմանը։

«Հնդկաստանն ու Իրանը սերտորեն համագործակցում են Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի նախաձեռնության շրջանակում, որը Հնդկական օվկիանոսը, Պարսից ծոցը կապում է Կասպից ծովի հետ՝ դեպի Ռուսաստան ու Եվրոպա։ Մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ, հասկանալու համար, թե ինչպես երկիրը կարող է օգտվել այս միջանցքի ընձեռած հնարավորություններից»,-հավաստեց դեսպանը։

«Խաղաղության խաչմերուկ» նախագծին անդրադառնալով՝ Հնդկաստանի դեսպանը նշեց, որ վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի այս նախաձեռնությունը՝ նպատակ ունենալով ենթակառուցվածքների զարգացման միջոցով խթանել փոխկապակցվածությունը Կովկասի տարածաշրջանում ՝ ներառյալ երկաթուղիներ, ճանապարհներ, էլեկտրահաղորդակցության ուղիներ։

«Հայաստանը ներկայում զարգացնում է իր ճանապարհային ենթակառուցվածքը՝ Իրանի հետ հարավային սահմանից դեպի Վրաստանի հետ հյուսիսային սահման։ Հնդկական որոշ ընկերություններ հետաքրքրություն են դրսևորել այս նախագծի հանդեպ։ Մենք պատրաստ ենք մասնակցել Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին»,-ընդհանրացրեց Նիլաքշի Սահա Սինհան։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]