Երևանում՝ 11:07,   1 Մարտ 2024

7 ցմահ դատապարտյալները դադարեցրել են հացադուլը. քրեակատարողական ծառայություն

7 ցմահ դատապարտյալները դադարեցրել են հացադուլը. քրեակատարողական 
ծառայություն

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում առավել ցածր անվտանգության գոտի տեղափոխվելու կապակցությամբ հացադուլ հայտարարած 7 ցմահ դատապարտյալները դադարեցրել են հացադուլը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Քրեակատարողական ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Նոյեմբերի 27-ին ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող 7 ցմահ դատապարտյալ հայտարարել էր հացադուլ անվտանգային գոտին մեղմացնելու և պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելու գործընթացների առնչությամբ։

Այնուհետև, նոյեմբերի 30-ին դատապարտյալներից երկուսը, առողջական խնդիրներից ելնելով, քրեակատարողական հիմնարկի ծառայողների, ինչպես նաև բուժաշխատողների բացատրական աշխատանքների արդյունքում դադարեցրել էին հացադուլը։ Դեկտեմբերի 3-ին հացադուլից հրաժարվել էր ևս մեկ դատապարտյալ։

Դեկտեմբերի 4-ին մնացած 4 ցմահ դատապարտյալները «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետի հերթական ընդունելությունից և տարված բացատրական աշխատանքներից հետո դադարեցրել են հացադուլը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]