Երևանում՝ 11:07,   24 Փետրվար 2024

Արդարադատության համակարգի զարգացման կես ճանապարհին ենք․ ԲԴԽ նախագահ

Արդարադատության համակարգի զարգացման կես ճանապարհին ենք․ ԲԴԽ 
նախագահ

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը խոսեց արդարադատության համակարգի մասին և նշեց, որ Հայաստանը դեռևս այդ ոլորտի զարգացման կես ճանապարհին է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Անդրեասյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։

«Արդյոք ես բոլոր վճիռների հետ համաձա՞յն եմ։ Իհարկե, ո՛չ։ Արդյոք, ես գտնում ե՞մ, որ այնպիսի դատական համակարգ ունենք, որ ո՛չ դուք (լրագրողները-խմբ), ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը որևէ անհանգստանալու բան չունի։ Իհարկե, ո՛չ։ Ո՞րտեղ ենք մենք մեր արդարադատության համակարգի զարգացման մեջ, կարծում եմ, որ կես ճանապարհին ենք, նույնիսկ 50 տոկոս և ավելի չէի ասի։ Ի՞նչ ենք դրա համար անում կամ որտեղի՞ց եմ ես սկսել դատական համակարգի աշխատանքը, ամպագորգոռ չհնչի, բայց գոնե 20 տոկոսով բարելավել ենք համակարգը»,- ասաց Անդրեասյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]