Երևանում՝ 11:07,   1 Մարտ 2024

Վենեսուելացի և ֆրանսիացի զինվորականները 3,5 տոննա կոկաին տեղափոխող նավ են կալանել

Վենեսուելացի և ֆրանսիացի զինվորականները 3,5 տոննա կոկաին տեղափոխող 
նավ են կալանել

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի զինված ուժերը ֆրանսիացի զինվորականների հետ համատեղ գործողության ընթացքում կալանել են 3,5 տոննա կոկաին տեղափոխող նավ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Վենեսուելայի ներքին գործերի, արդարադատության և խաղաղության հարցերի նախարարությունը։

«Վենեսուելայի բոլիվարական կառավարության և Ֆրանսիայի համատեղ գործողության ընթացքում կալանվել է 3 500 կիլոգրամ կոկաին տեղափոխող նավ», - գերատեսչության հայտարարությունից մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ երկու երկրների առափնյա պահպանության ստորաբաժանումների հետախուզական աշխատանքների արդյունքում Don Teófilo նավը կալանվել է Բարբադոս կղզուց 260 ծովային մղոն դեպի հարավ-արևմուտք․ Վենեսուելայի 8 քաղաքացի ձերբակալվել է:

«Գործողության ընթացքում հայտնաբերվել է թմրանյութով 119 փաթեթ՝ 3 500 կիլոգրամ կոկաինի ընդհանուր քաշով: Պարզվել է, որ նավն օրինական ճանապարհով դուրս է եկել Սուկրեի նահանգից՝ անցնելով համապատասխան ստուգումներ, ուստի ենթադրվում է, որ թմրանյութը ձեռք է բերվել բաց ծովում», - ասված է հայտարարության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]