Երևանում՝ 11:07,   1 Մարտ 2024

ԲԴԽ նախագահը դատական գործերի ձգձգումներում տեսնում է նաև դատական իշխանության մեղքը

ԲԴԽ նախագահը դատական գործերի ձգձգումներում տեսնում է նաև դատական 
իշխանության մեղքը

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանն անդրադարձավ դատական գործերի ձգձգումներին՝ նշելով, որ բացթողումներ եղել են բոլոր համակարգերում, այդ թվում՝ դատական։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Անդրեասյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։

«Բացթողումներ եղել են բոլոր համակարգերում։ Ես իրավունք չունեմ թիրախավորել այլ մարմնի և չեմ էլ անի, որովհետև կոռեկտ չէ։ Օրինակ՝ եթե այստեղ կանգնած լիներ քննչական կոմիտեի նախագահը, գլխավոր դատախազը կամ այն բոլոր մարմինները, ովքեր կապ ունեն քրեական վարույթի հետ, գոնե կոռեկտ կլիներ այս խոսակցությունը։ Կստացվի, որ ես մեջքի հետևում փորձում եմ մեղադրանքներ փոխանցել այս կամ այն կառույցին։ Նաև դատական իշխանության մեղքը հաստատ եղել է և կարող եմ խոսել դատական իշխանության խնդիրների մասին։ Այո, դատական իշխանությունում եղել են ձգձգումներ, այո, դատավորների առանձին գործընթացներում օբյեկտիվ կամ սուբյեկտիվ եղել են դանդաղումներ»,- ընդգծեց Անդրեասյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]