Երևանում՝ 11:07,   1 Մարտ 2024

Թողարկվել է նոր բացիկ՝ նվիրված Ֆիլատելիստական ցուցահանդեսին

Թողարկվել է նոր բացիկ՝ նվիրված Ֆիլատելիստական ցուցահանդեսին

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված «Քրիստոնեական արժեքներին և Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված ֆիլատելիստական ցուցահանդես» միջոցառման շրջանակներում դեկտեմբերի 4-ին հատուկ դրոշմակով մարվել է բացիկ՝ նվիրված Ֆիլատելիստական ցուցահանդեսին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայփոստից հայտնում են, որ բացիկի մարումն իրականացրել են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և թանգարանների տնօրեն Հոգեշնորհ Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ, «Յունիքոմփ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Երկկողմանի բացիկը պատրաստվել է 500 տպաքանակով:

Բացիկի վրա պատկերված են Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը Արարատ լեռան խորապատկերին, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի լոգոտիպը և «Ֆիլատելիստական ցուցահանդես նվիրված քրիստոնեական արժեքներին եվ Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Թողարկման օրը` 04 դեկտեմբերի 2023թ.

Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի

Տպարանը` «Ասողիկ»

Բացիկի չափսերը` 150,0 x 110,0 մմ

Տպաքանակը՝ 500 հ.

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]