Երևանում՝ 11:07,   1 Մարտ 2024

Թաիլանդում ավտոբուսը բախվել է ծառին․ կա 14 զոհ, 30-ից ավելի վիրավոր

Թաիլանդում ավտոբուսը բախվել է ծառին․ կա 14 զոհ, 30-ից ավելի վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թաիլանդի արևմուտքում վաղ առավոտյան ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։ Դեպքի հետևանքով զոհվել է 14 մարդ, ավելի քան 30-ը՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։

Ավտոբուսը, որում գտնվում էր 49 մարդ,  դուրս է եղել մայրաքաղաք Բանգկոկից և ուղևորվում էր երկրի հարավային Սոնգխլա նահանգ։

Ըստ իշխանությունների՝ ենթադրվում է, որ վարորդը քնել է, սակայն ոստիկանությունը դեռ հետաքննում է վթարի պատճառները։

Ըստ հրապարակման՝ մոտ 35 մարդ տեղի հիվանդանոցներում բուժօգնություն է ստանում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]