Երևանում՝ 11:07,   1 Մարտ 2024

Արթիկում սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ

Արթիկում  սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվում են 
ասֆալտապատման աշխատանքներ

ԳՅՈՒՄՐԻ,  5  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Արթիկ համայնքում սուբվենցիոն ծրագրի շրջանակներում  իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանից՝ մեկնարկած ծրագրերից ընթացքի մեջ են քաղաքի կենտրոնական հրապարակի և հարակից՝ Գարեգին Նժդեհ, Տոնականյան, Անկախության, Աբովյան, Բաղրամյան, Չարենց փողոցների մայթերի բարեկարգման և վերանորոգման աշխատանքները։

Կենտրոնական հրապարակում իրականացվելու է​ ասֆալտապատում և մայթերի վերանորոգում բազալտե եզրաքարերով և քարե սալերով, իսկ փողոցներում իրականացվելու է միայն մայթերի վերանորոգում բազալտե եզրաքարերով։

Ներկա պահին ընթանում են մայթերի վերանորոգման աշխատանքները։

Ծրագրի ամբողջ գումարը կազմում է 253 մլն 654.000 դրամ, որից 114 մլն 144.000 դրամը սուբվենցիայով տրվող գումարն է, իսկ 139 մլն 510.000 դրամը՝ համայնքի ներդրումը։

Շինարարական աշխատանքներն իրականացնում է «ԵՎՐՈԱՍՖԱԼՏ» ՓԲԸ-ն։

Նախատեսվում է աշխատանքներն​ ավարտել մինչև տարեվերջ:   

   

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]