Երևանում՝ 11:07,   1 Մարտ 2024

ՄՊՀ-ն «Իգիթ» ընկերությանը տուգանել է հասարակության մոլորեցմամբ անբարեխիղճ մրցակցության համար

ՄՊՀ-ն «Իգիթ» ընկերությանը տուգանել է հասարակության մոլորեցմամբ 
անբարեխիղճ մրցակցության համար

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Իգիթ» ընկերության կողմից բուսական յուղի առկայությամբ ապրանքն իրացվել է որպես «Լոռի» տեսակի պանիր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը:

«Պանրի և պանրային արտադրանքի շրջանառության ոլորտում իրականացված վերահսկողության արդյունքներով ՄՊՀ-ն հարուցել է վարույթ, որի շրջանակներում արձանագրվել է, որ

«Իգիթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից բուսական յուղի առկայությամբ ապրանքն իրացվել է որպես «Լոռի» տեսակի պանիր․

Ապրանքն իրացվել է առանց պիտակի․

Ապրանքն իրացվել է դրա մակնշվածքում անվանման, «Պարունակում է բուսական յուղեր» տեղեկատվության և արտադրող ընկերության մասին տվյալների բացակայությամբ։

«Իգիթ» ՍՊԸ-ն առևտրային ցանցերին ապրանքի իրացումը կազմակերպել է միջնորդավորված՝ անհատ ձեռնարկատեր Ավետիք Հակոբյանի միջոցով՝ արդյունքում թույլ տրված խախտումները վերագրելով այդ անհատ ձեռնարկատիրոջը»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Իգիթ» ընկերությունը տուգանվել է շուրջ 32 միլիոն դրամի չափով։

Բացի այդ, Հանձնաժողովին ոչ հավաստի տեղեկատվություն ներկայացնելու համար «Իգիթ» ՍՊԸ-ն տուգանվել է 2 միլիոն դրամի չափով, իսկ անհատ ձեռնարկատեր Ավետիք Հակոբյանը հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության, շփոթության առաջացման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության և Հանձնաժողովին ոչ հավաստի տեղեկատվություն ներկայացնելու համար տուգանվել է ընդհանուր շուրջ 4 միլիոն դրամի չափով։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]