Երևանում՝ 11:07,   1 Մարտ 2024

«Նոա»-ն և ԲԿՄԱ-ն հաղթանակ տոնեցին 19-րդ տուրում

«Նոա»-ն և ԲԿՄԱ-ն հաղթանակ տոնեցին 19-րդ տուրում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրը մեկնարկեց «Նոա»-«Վան», ԲԿՄԱՈւրարտու» հանդիպումներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Նոա»-ն սեփական հարկի տակ ընդունելով «Վան»-ին` առավելության հասավ 3:1 հաշվով: Երևանյան թիմի կազմում աչքի ընկան Արթուր Միրանյանը (դուբլ) և Պաուլո Գլադոն: «Վան»-ից միակ գոլը խփեց Իպեհե Ուիլյամսը

«Նոա»-«Վան»` 3:1:

Օրվա մյուս խաղում, ԲԿՄԱ-ն հյուրընկալելով «Ուրարտու»-ին, պարտության մատնեց 2:0 հաշվով: «Բանակայինների» կազմում գոլը խփեց Գրենիկ Պետրոսյանը և ինքնագոլի հեղինակ դարձավ Իվան Զոտկոն:

ԲԿՄԱՈւրարտու»` 2:0:

19-րդ տուրի շրջանակներում կկայանան նաև «Արարատ» - «Արարատ-Արմենիա», «Շիրակ» - «Վեստ Արմենիա», «Ալաշկերտ» - «Փյունիկ» հանդիպումները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]