Երևանում՝ 11:07,   1 Մարտ 2024

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչը գոհացուցիչ է համարում առաջնությանը մասնակից մարզիկների արդյունքները

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչը գոհացուցիչ է համարում առաջնությանը 
մասնակից մարզիկների արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը գոհացուցիչ է համարում ազգային առաջնության արդյունքները:

«Առաջնության ընթացքը համարում եմ նորմալ: Մրցավարական աշխատանքն այս տարի բարձր մակարդակի վրա էր: Առաջնությունից հետո սկսելու ենք նախապատրաստվել փետրվարին կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Դրական առումով զարմացա 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանից, ով նոր է մուտք գործել մեծահասակների թիմ: Այսօր նա հաղթեց իր քաշային բոլոր մեծահասակ ըմբիշներին: Գոհացնող էր նաև 72 կգ քաշային Աշոտ Խաչատրյանի գրանցած արդյունքը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Բաբալարյանը:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի խոսքով` ընտրանու անդամները դեռևս երեք քաշային կարգերում հնարավորություն ունեն մրցելու Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար, որոնք կխաղարկվեն գալիք տարվա առաջին կեսին

«Փարիզի Օլիմպիական խաղերից հետո մենք քիչ-քիչ պետք է մտածենք սերնդափոխության մասին»,-ընդգծեց մասնագետը:

Հայաստանի հավաքականը դեկտեմբերից սկսած երեք ուսումնամարզական հավաքներով կսկսի նախապատրաստվել փետրվարին Ռումինիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: 







Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]