Երևանում՝ 11:07,   26 Փետրվար 2024

Ֆլայ Արնան հերքում է թռիչքների կասեցման վերաբերյալ մամուլում տարածված լուրերը․ ավիաընկերության ամրագրման համակարգի տեխնիկական խնդիրները կարգավորված են

Ֆլայ Արնան հերքում է թռիչքների կասեցման վերաբերյալ մամուլում տարածված 
լուրերը․ ավիաընկերության ամրագրման համակարգի տեխնիկական 
խնդիրները կարգավորված են

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայկական ազգային ավիաուղիներ «Ֆլայ Արնա» ավիաընկերությունը շարունակում է բնականոն թռիչքների իրականացումը՝ հավատարիմ մնալով իր ուղևորներին հարմարավետ և վստահելի թռիչքային փորձառությամբ ապահովելու իր խոստմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ավիաընկերությունը՝ հերքելով վերջին օրերին թռիչքների կասեցման մասին մամուլում տարածված լուրերը:

«Վերջին մի քանի օրերի ընթացքում ավիաընկերության ամրագրման համակարգը չի գործել տեխնիկական խնդիրներով պայմանավորված, ինչը ժամանակավոր անհարմարություններ էր ստեղծել մեր գործընկերների և ուղևորների համար։ Ուրախ ենք տեղեկացնել, որ տեխնիկական խնդիրներն այժմ կարգավորված են, և ավիաընկերության ավիատոմսերի համակարգը հասանելի է ամրագրումների համար»,- ասված է հայտարարության մեջ:

Մեկ այլ հայտարարությամբ էլ «ԱՆԻՖ»-ը, որպես «Ֆլայ Արնա» հայկական ազգային ավիաընկերության բաժնետեր, տեղեկացրել է, որ ավիաընկերության բնականոն գործունեությունը շարունակվում է։ 

«Ֆլայ Արնան իր՝ 1,5 տարվա աշխատանքի ընթացքում ապացուցել է, որ որակը՝ թե՛ սպասարկման, թե՛ շահագործման բոլոր այլ չափանիշների առումով, առանցքային է ընկերության գործունեության համար։ Այսօր ընկերությունը ապահովում է ավելի քան 125 աշխատատեղ, ներառյալ՝ միջազգային լավագույն չափանիշներով վերապատրաստված անձնակազմի համար։ Վստահ ենք, որ ընկերությունը շարունակելու է մնալ Հայաստանում ժամանակակից ավիացիայի բոլոր չափանիշների ներդրման ջատագովը և առաջամարտիկը»,- հայտարարել է «ԱՆԻՖ»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]