Երևանում՝ 11:07,   2 Մարտ 2024

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Թել Ավիվի հրթիռակոծության մասին

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Թել Ավիվի հրթիռակոծության մասին

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման մարտական թևը՝ «Ալ Քասամի բրիգադները», հայտարարել է, որ հրթիռներով հարվածել է Իսրայելի՝ բնակչության քանակով երկրորդ քաղաք Թել Ավիվին։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է RT գործակալության հրապարակումից։

«Ալ Քասամի բրիգադները հրթիռային հարված են իրականացրել Թել Ավիվի վրա՝ ի պատասխան սիոնիստական ռեժիմի կողմից խաղաղ բնակչության սպանությունների», - հայտարարությունից մեջբերում է RT-ն։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակն իր Telegram ալիքում հայտնել էր, որ Աշկելոն քաղաքում շչակներ են հնչել։

Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածում ցամաքային գործողությունն ընդլայնելու մասին։ Դա նշանակում է, որ բացի Գազայի հատվածի հյուսիսից, ռազմական գործողություններ են ընթանում նաև հարավում։ Իսրայելի պաշտպանության բանակը պաղեստինցիներին հորդորել է շարժվել դեպի է՛լ ավելի հարավ։

Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական կազմակերպության ներխուժումից հետո Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և ռմբակոծում է Գազայի հատվածը։ ՀԱՄԱՍ-ի ներխուժման հետևանքով Իսրայելում զոհերի թիվը 1200 է։ Իսրայելը հայտարարել է նաև, որ զոհված իսրայելցի զինվորների թիվը հասել է 398-ի։ Պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը գերազանցել է 15 500-ը։

ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ գտնվում է Իսրայելից գերեվարված 136 մարդ։ Կողմերի միջև 7-օրյա հրադադարի ընթացքում 105 գերիներ փոխանակվել են իսրայելական բանտերում գտնվող 240 բանտարկյալների հետ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]