Երևանում՝ 11:07,   2 Մարտ 2024

Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ից երաշխիքներ է ստացել իր ֆինանսական միջոցների ապասառեցման վերաբերյալ

Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ից երաշխիքներ է ստացել իր ֆինանսական 
միջոցների ապասառեցման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանն անհրաժեշտ երաշխիքներ է ստացել, որ Միացյալ Նահանգները կկատարի Իրանի սառեցված ակտիվների ապասառեցման համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ԻՐՆԱ գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի արտաքին գործերի նախարարության  պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանիին:

Նա այդ հայտարարությունն արել է Թեհրանում կայացած մամուլի ասուլիսում, երբ նրան հարցրել են ԱՄՆ Կոնգրեսի կողմից Իրանի ապասառեցված միջոցները կրկին արգելափակելու բանաձևի մասին։

«Իրանական գումարի արգելափակման պլանը պետք է հաստատի Սենատը և ստորագրի ԱՄՆ նախագահը», - ասել է նա՝ միևնույն ժամանակ պնդելով, որ ԱՄՆ կառավարությունը պետք է կատարի Թեհրանի հանդեպ իր պարտավորությունները:

«Քանի որ ԱՄՆ-ն ցույց տվեց, որ հուսալի չէ, մենք այդ առումով անհրաժեշտ երաշխիքներ ենք ստացել», - հավելել է Քանաանին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը նոյեմբերի 30-ին կողմ է քվեարկել բանաձևին, որն արգելում է Իրանի համար հասանելի դարձնել այն 6 միլիարդ դոլարը, որը վերջերս ապասառեցվել էր երկու երկրների միջև բանտարկյալների փոխանակումից հետո։ Հանրապետականները պնդում էին այս բանաձևն ընդունել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների՝ Իսրայել ներխուժման գործում Իրանի ենթադրյալ դերի, որը Թեհրանը հերքել է։

Օգոստոսին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին հասել, որի արդյունքում Թեհրանում բանտարկված հինգ ամերիկացիներ փոխանակվել էին ԱՄՆ-ում բանտարկված իրանցիների հետ։ Դրա դիմաց Հարավային Կորեայի բանկերում սառեցված Իրանին պատկանող 6 միլիարդ դոլարը փոխանցվել էր Կատար։ Սակայն հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո ԱՄՆ-ն և Կատարը համաձայնության էին եկել, որ այդ գումարը հասանելի չի դառնա Իրանի համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]