Երևանում՝ 11:07,   2 Մարտ 2024

Բուլղարիայի նախագահը վետո է դրել Ուկրաինային զրահամեքենաներ մատակարարելու մասին համաձայնագրի վրա

Բուլղարիայի նախագահը վետո է դրել Ուկրաինային զրահամեքենաներ 
մատակարարելու մասին համաձայնագրի վրա

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը վետո է դրել Ներքին գործերի նախարարության զրահատեխնիկան Ուկրաինային անվճար փոխանցելու մասին պայմանագրի վրա, որը հաստատվել էր խորհրդարանի կողմից ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Բուլղարիայի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը։

Ռադևը կարծում է, որ այդ զրահատեխնիկան անհրաժեշտ է բուլղարացի սահմանապահներին և փրկարարներին։

«Ուկրաինային տրամադրվող զրահատեխնիկան կարող է օգտագործվել հատուկ բուլղարական սահմանը պաշտպանելու և բնակչությանն աղետների ու դժբախտ պատահարների ժամանակ օգնություն տրամադրելու համար: Բուլղարիայի քաղաքացիների կյանքն ու առողջությունը պետք է լինեն հիմնական առաջնահերթությունը», - ասել է նախագահը՝ համաձայնագիրը վերանայման նպատակով վերադարձնելով խորհրդարան։

Ավելի վաղ Բուլղարիայի խորհրդարանի պատգամավորները հաստատել էին ՆԳՆ-ի և Ուկրաինայի պաշտպանության նախարարության միջև զրահատրանսպորտային տեխնիկայի անվճար տրամադրման մասին համաձայնագիրը։

Տեխնիկայի փոխանցմանը կողմ է քվեարկել իշխող մեծամասնության 152 պատգամավոր, դեմ՝ ընդդիմադիր կուսակցությունների 57 ներկայացուցիչներ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]