Երևանում՝ 11:07,   5 Մարտ 2024

Երևանի քաղաքապետարանն ու Եվրոպական ներդրումային բանկը համատեղ նոր ծրագրեր կիրականացնեն

Երևանի քաղաքապետարանն ու Եվրոպական ներդրումային բանկը համատեղ 
նոր ծրագրեր կիրականացնեն

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետարանը Եվրոպական ներդրումային բանկի հետ տարբեր ծրագրեր է իրականացնում քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Տիգրան Ավինյանը երկու կառույցների համագործակցության ընդլայնման հետ կապված հարցեր է քննարկել բանկի ընդլայնման և հարևանության վարչության տնօրեն Լիոնել Ռապայիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ՝ Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում, մայրաքաղաքում իրականացվում են մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքներ, պոլիկլինիկաները ևս ընդգրկվել են ծրագրում: Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի շրջանակում էլ նախատեսվում է Նուբարաշենի աղբավայրին հարակից տարածքում կառուցել նոր աղբավայր:

Կարևորելով գործակցության ընդլայնումը՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է մայրաքաղաքում նախաձեռնված ու դիտարկվող այն նախագծերը, որոնք լուրջ դերակատարում կունենան բնակիչների կյանքի որակի բարձրացման վրա և կարող են հետաքրքրել բանկին:

Եվրոպական ներդրումային բանկի ընդլայնման և հարևանության վարչության տնօրեն Լիոնել Ռապային իր հերթին նշել է, որ Երևան քաղաքը կարևոր գործընկեր է բանկի համար և համոզմունք հայտնել, որ համատեղ ծրագրերը կկրեն շարունակական բնույթ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]