Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը պարգևատրել է բռնցքամարտի Աշխարհի պատանեկան առաջնության հաղթող Վաղարշակ Քեյանին

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը պարգևատրել է բռնցքամարտի Աշխարհի 
պատանեկան առաջնության հաղթող Վաղարշակ Քեյանին

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հետևել է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող բռնցքամարտի Աշխարհի պատանեկան առաջնության մենամարտերին:

Երևանում ավարտին մոտեցող բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունում դեկտեմբերի 3-ին ռինգ է դուրս եկել Հայաստանի 3 ներկայացուցիչ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 48 կգ քաշայինների պայքարում Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վաղարշակ Քեյանը եզրափակչում 4։1 հաշվով հաղթանակ է տարել Գերմանիայի ներկայացուցչի նկատմամբ և դարձել պատանեկան ԱԱ-ի հաղթող։ Երրորդ ռաունդում Քեյանը նաև նոկդաունի է ենթարկել մրցակցին։ Քեյանը նվաճել է Հայաստանի թիմի դեռևս միակ ոսկե մեդալը Երևանում ընթացող առաջնությունում։

48 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևները հանձնել է Արայիկ Հարությունյանը:

Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականի անդամ Արեն Խառատյանը երկրորդ տեղն է զբաղեցրել՝ 52 կգ քաշայինների եզրափակչում զիջելով Ղրղզստանի ներկայացուցչին և բավարարվել է արծաթե մեդալով։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 16-ամյա Սամվել Սիրամարգյանը ևս արծաթե մեդալ է նվաճել՝ 70 կգ քաշայինների եզրափակչում զիջելով լեհ մրցակցին։

Դեկտեմբերի 4-ին, պատանեկան ԱԱ-ի հաղթողի կոչման համար կպայքարեն նաև Հեղինե Պետրոսյանը (48 կգ), Առնո Դարչինյանը (46կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ) և Ալբերտ Հարությունյանը (75 կգ): Մրցումները կմեկնարկեն ժամը 15:00-ից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]