Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Իրաքում շիա զինված կազմավորման կենտրոնակայանի վրա ԱՄՆ-ի հարվածի հետևանքով կա 5 զոհ․ Shafaq News

Իրաքում շիա զինված կազմավորման կենտրոնակայանի վրա ԱՄՆ-ի հարվածի 
հետևանքով կա 5 զոհ․ Shafaq News

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն հինգ մարդ է զոհվել դեկտեմբերի 3-ին Իրաքում շիա զինված խմբավորումներից մեկի շտաբին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Shafaq News պարբերականը՝ վկայակոչելով Իրաքի անվտանգության ծառայություններում իր աղբյուրին։

«Առայժմ պարզված չէ՝ արդյոք դա հրթիռակոծություն է եղել, թե անօդաչու թռչող սարքի միջոցով իրականացված հարված», - ասել է աղբյուրը։

Shafaq News-ը դեկտեմբերի 3-ին ավելի վաղ հայտնել էր, որ 6 հրթիռ է արձակվել Սիրիայի տարածքի ուղղությամբ՝ ամենայն հավանականությամբ թիրախավորելով Սիրիայում գտնվող ամերիկյան ռազմակայանները։

Շիաների «Իրաքի իսլամական դիմադրություն» շարժման զինյալներն իրենց հերթին ստանձնել են հյուսիս-արևելյան Սիրիայում Խարաբաթ ալ Ջիր ամերիկյան ռազմակայանի հրթիռակոծության պատասխանատվությունը։ Խմբավորումը հայտարարել էր, որ այդ հարձակումն իրականացվել է՝ ի պատասխան «Գազայի հատվածում թշնամու (խմբ․՝ Իսրայելի) կողմից կատարված հանցագործությունների»:

Նոյեմբերի 30-ին Պենտագոնը հայտնել էր, որ հոկտեմբերի 17-ից ի վեր Իրաքում և Սիրիայում ԱՄՆ ռազմակայանները 74 անգամ ենթարկվել են հարձակման։

Սիրիայի տարածքում տեղակայված է ԱՄՆ-ի մոտ 900, Իրաքի տարածքում՝ 2500 զինծառայող:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]