Երևանում՝ 11:07,   1 Մարտ 2024

Ֆիլիպինների ափերի մոտ նոր երկրաշարժ է գրանցվել

Ֆիլիպինների ափերի մոտ նոր երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիլիպինների ափերի մոտ 6,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, EMSC-ի տվյալներով ' երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 10.35-ին (Երևանի ժամանակով 15.37-ին) Բիսլինգ քաղաքից 52 կմ հյուսիս-արևելք: Օջախը գտնվել է 56 կմ խորության վրա։

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:

Նոյեմբերի 2-ին Ֆիլիպինների հարավ-արևելյան ափերի մոտ 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Օջախը գտնվել է 63 կմ խորության վրա։  Դրան հաջորդել են մի շարք հետցնցումներ, այդ թվում՝ 6,4 մագնիտուդ ուժգնությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]