Երևանում՝ 11:07,   1 Մարտ 2024

«Երևանյան բեսթսելեր». «Առեղծվածային Հակոբ Հակոբյանը» գիրքն ՝ առաջատար. փաստավավերագրական, հոկտեմբեր, 2023

«Երևանյան բեսթսելեր». «Առեղծվածային Հակոբ Հակոբյանը» գիրքն ՝ առաջատար. 
փաստավավերագրական, հոկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հոկտեմբերի վաճառքների։

Առաջին տեղում է Կարո Վարդանյանի «Առեղծվածային Հակոբ Հակոբյանը»։ Գիրքը ներկայացնում է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) հիմնադիր-ղեկավար Հակոբ Հակոբյանի հուշագրությունը։ Հեղինակն անդրադարձել է իր մանկությանն ու պատանեկությանը, Պաղեստինյան դիմադրության շարքերում կուտակած ռազմական-կազմակերպչական փորձին, ԱՍԱԼԱ-ի ստեղծման նախադրյալներին, նպատակներին, գործելաոճին, կազմակերպության ներքին և արտաքին և այլևայլ հարցերի։

Ջեյմս Քլիըրի «Ատոմային սովորություններ» գիրքը երկրորդ տեղում է։ «Ատոմային սովորություններ» գիրքը բացահայտում է այն փոքրիկ փոփոխությունները, որոնցում մեծ ուժ է թաքնված: Պատահե՞լ է՝ փորձեք ինչ-որ նոր սովորություն ձեռք բերել և չհաջողեք: Այս ուղեցույցը կարդալով՝ կհասկանաք, որ խնդիրը ձեր մեջ չէ, այլ համակարգի: Հիմնվելով գիտական տվյալների, սեփական փորձի և ուրիշ հաջողակ մարդկանց պատմությունների վրա՝ Ջեյմս Քլիըրը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր սովորության հիմքում որոշակի համակարգ է գործում, ինչը ստույգ վերլուծելով՝ կարող ենք վատ սովորություններից ազատվել, իսկ լավերը՝ դարձնել անխուսափելի:

Սեթ Գոդինի «Սա է մարքեթինգը» երրորդ տեղում է։ Սեթ Գոդինն առաջարկում է ոչ թե հնարքներ, այլ մարքեթինգի նոր՝ ավելի արտիստիկ ու խոր մոտեցումներ: Նա սովորեցնում է ոչ թե ուղղակի վաճառել, այլ ստեղծել արժեքներ, կապեր ու առաջ բերել խոր հոգեբանական ազդակներ ապրանքը ձեռք բերելու և լոյալությունը պահպանելու համար: Գիրքը կսովորեցնի, թե ինչպես խթանել ապրանքները, ծառայություններն ու գաղափարները մի աշխարհում, որտեղ բոլորը զբաղված են ու ձեր ժամանակը չունեն: Ժամանակակից մարքեթինգը մրցավազք կամ պատերազմ չէ: Միջոց է, որը խելացի շուկայագետն օգտագործում է, որպեսզի մարդկանց տա այն, ինչ նրանց պետք է, ինչը կբարեփոխի նրանց կյանքը, կծնի նոր գաղափարներ: Ժամանակակից մարքեթինգը հասարակությանը ծառայելու և մշակույթը զարգացնելու տարբերակ է:

Չորրորդ տեղում է Գարեգին Նժդեհի «Չխրատվող ժողովուրդը»: Խորհրդածությունների և հոդվածների այս գրքում Նժդեհը դիմում է հայ երիտասարդությանը՝ մղելով ինքնաճանաչողության: Նա անդրադառնում է մեր բնավորությանը, պատմական առաքելությանը, տարածաշրջանում մեր հնարավորություններին: Խոսելով ապագայի պատերազմներից՝ Նժդեհը խրախուսում է Հայաստանում ռազմարդյունաբերության հիմնումը: Նա գերակա է համարում մեր ժողովրդի հավաքական պայքարը, որովհետև այդպես «ավելի ուժեղ ենք, քան ժամանակավոր դժբախտությունը»:

Ա Նալչաջյանի «Հայ ազգի ծագումը» հինգերորդ տեղում է։ Հասկանալու համար՝ ով ես և դեպի ուր ես գնում, շատ կարևոր է հասկանալ, թե որտեղից ես գալիս. «Հայ ազգի ծագումը» աշխատությունը նվիրված է հայ ազգի հոգեբանական պատմության՝ նրա ծագման և որպես էթնիկական հանրույթ, և որպես ազգ ձևավորվելու մի շարք սկզբունքային խնդիրների ուսումնասիրությանը: Հատուկ ուշադրություն է նվիրվել հայերի էթնոգենեզի սկզբնական փուլին, Հայկական լեռնաշխարհի՝ որպես իր էթնոգենետիկ հայրենիքի նկատմամբ անժխտելի առաջնային իրավունքի խնդրին: Ուսումնասիրվում են նաև այլ էթնոսների հետ հայերի առնչությունները և հայոց ազգային բնավորության որոշ խնդիրներ: Հայերի ծագման, որպես ազգ ձևավորվելու մասին առաջադրվող տեսակետն ամբողջությամբ մերժում է հայերի եկվորության մասին մտացածին և էթնոքաղաքական տեսակետից վտանգավոր, միանգամայն անընդունելի հակագիտական վարկածը:

Գարեգին Նժդեհի «Գլխովին կորչելու վտանգը» գիրքը վեցերորդն է։ Գրքում Նժդեհն անդրադառնում է Հայաստանի աշխարհագրական դիրքին, որն ավելի մտահոգիչ է, քան քաղաքական ճակատագիրը: Նա ասես կանխատեսել էր 44-օրյա պատերազմը՝ մատը դնելով պանթուրքիզմի նկրտումների վրա։ Խոսելով գլոբալիզմի մասին և դրա դեմ՝ Նժդեհը կարևորում է հայրենասիրությունը և սեփական ուժերին ապավինելու հանգամանքը։ Նա քննադատում է դժբախտություններն արտաքին պատճառների վերագրելու և փրկությունը դրսի ուժերից սպասելու մոլորությունը։ Նժդեհն աններելի է համարում պարտությունը՝ չընդունելով որևէ արդարացում. «Չէ՞ որ միշտ էլ երկու բերանով կարելի է ապացուցել, որ պարտության օրը հացը ժամանակին չհասավ, թշնամին թվական գերազանցություն ուներ...»։ «Չսարսափենք, բայց և առանց սին պատրանքների և ավելորդ նախապաշարումների ընդունենք այդ դառը ճշմարտությունը՝ մեր ապագան վտանգված է»,– սթափեցնում է զորավարը։

Ջորդան Բ Փիթերսոնի «Կյանքի 12 կանոն» գիրքը յոթերորդ տեղում է։ Ամբողջ աշխարհում այս պահին վաճառվել է այս գրքի 5 միլիոն օրինակ։ Ըստ Նյու Յորք Թայմսի՝ հեղինակն արևմտյան աշխարհի ամենաազդեցիկ մտածողն այս պահին։

Կարլ Սյուելի և Փոլ Բրաունի «Հաճախորդներ ամբողջ կյանքի համար» գիրքը ութերորդն է։ Գիրք այն մասին, թե ինչպես անել, որ պատահական գնորդը դառնա հաճախորդ ամբողջ կյանքի համար: «Հաճախորդներ ամբողջ կյանքի համար» գիրքը «Cadillac» ավտոսրահի ողջ փորձն է, որտեղ ոչ ոք` սկսած տնօրենից, մինչև հասարակ վաճառողներ և արհեստավորներ, կանգ չի առնում և օրեցօր գրանցում է նորանոր ռեկորդներ:

Քեյթ Ֆերացիի և Ռալ Թեզի «Երբեք մենակ մի ճաշեք և նեթվորքինգի այլ կանոններ»
իններորդ տեղում է։ Կապերը որոշում են ամեն ինչ: Այս աշխարհում ամեն ինչ գոյություն ունի միայն մնացածի հետ կապի շնորհիվ: Ոչինչ չի կարող մեկուսացած գոյություն ունենալ:
Բավական է ձևացնենք, թե մենք անկախ արարածներ ենք՝ ունակ ինքնաբավ կյանք վարելու:

Սեթ Գոդինի «Մանուշակագույն կով»-ը տասներորդ տեղում է։ Եթե մի օր սովորական նախիրի մեջ նկատեք արածող մանուշակագույն կովին, վստահ ենք՝ երկար կհիշեք ու կպատմեք բոլորին: Եվ բոլոր նրանք, ում կպատմեք, կգնան ձեր ասած տեղը՝ հուսալով, որ մանուշակագույն կովը դեռ արածելիս կլինի: Ձեր առաջարկը պետք է հենց այդպիսին լինի. յուրօրինակ ու չմոռացվող: Ու ձեր մասին լուրերը կտարածվեն աշխարհով մեկ: Եվ բոլորովին անվճար: Այս գրքում կգտնեք հարյուրավոր միջոցներ, որոնք ձեր առաջարկը կդարձնեն արտասովոր:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 նոր 00-00184997.jpg (283 KB)

Կարո Վարդանյան, «Առեղծվածային Հակոբ Հակոբյանը»

Բուկինիստ 63
2 0

          Ջեյմս Քլիըր, «Ատոմային սովորություններ» 

Էդիթ Պրինտ 57
3 * 00-00134085.jpg (45 KB)

Սեթ Գոդին, «Սա է մարքեթինգը» 

Անտարես 51
4 +5

         Գարեգին Նժդեհի,«Չխրատվող ժողովուրդը»

Վերնատուն 50
5 0

Ա․ Նալչաջյան, «Հայ ազգի ծագումը» 

հեղ․հրատ 50
6 *

Գարեգին Նժդեհ, «Գլխովին կորչելու վտանգը»

հեղ․հրատ 42
7 նոր 00-00184703.jpg (30 KB)

    Ջորդան Բ․ Փիթերսոն, «Կյանքի 12 կանոն» 

Ավրորա 41
8 * Հաճախորդներ-ամբողջ-կյանքի-համար-02-700x1244.jpg (108 KB)

Կարլ Սյուելի և Փոլ Բրաունի «Հաճախորդներ ամբողջ կյանքի համար»

Անտարես 41
9 * Երբեք-մենակ-մի-ճաշեք-և-նեթվորքինգի-այլ-կանոններ-01-700x1074.jpg (40 KB)

Քեյթ Ֆերացիի և Ռալ Թեզի «Երբեք մենակ մի ճաշեք և նեթվորքինգի այլ կանոններ»

Անտարես 40
10 * Մանուշակագույն-կով-01-700x1007.jpg (82 KB)

       Սեթ Գոդինի «Մանուշակագույն կով»  

Անտարես
40 

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Ցանկում ներառված չեն հանրագիտարանները

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]