Երևանում՝ 11:07,   1 Մարտ 2024

Իրանը պատրաստ է բարելավել ռազմական կապերը Սաուդյան Արաբիայի հետ

Իրանը պատրաստ է բարելավել ռազմական կապերը Սաուդյան Արաբիայի հետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը պատրաստակամություն է հայտնել բարելավել  ռազմական հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ։ «Արմենպրես»փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է IRNA-ն՝ այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին: 

Բաղերին և Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Մոհամմադ Բաղերին բարձր է գնահատել Սաուդյան Արաբիայի կառավարության ջանքերը՝ Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ղեկավարների արտահերթ գագաթնաժողովն ընդունելու համար: 

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարն իր հերթին ողջունել է երկու երկրի զինված ուժերի համագործակցության բարելավման առաջարկը։

Կողմերը միմյանց հրավիրել են այցելել իրենց երկրներ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]