Երևանում՝ 11:07,   1 Մարտ 2024

ՀՀ կառավարությունը 1 միլիարդ 249 միլիոն 457,5 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար

ՀՀ կառավարությունը 1 միլիարդ 249  միլիոն 457,5 հազար դրամ է հատկացրել 
Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար

ԳԱՎԱՌ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի հերթական նիստում որոշում է կայացվել՝ 1 միլիարդ 249 միլիոն 457,5 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի 15 սուբվենցիոն ծրագրերի համար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության եւ ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, 51 միլիոն 427,7 հազար դրամ հատկացվել է Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի ջրամբարի արտաքին ջրագծի եւ ջրընդունիչի վերակառուցման, Վերին Ճամբարակ թաղամասի «Զնգզնգան աղբյուր» ջրագծի վերակառուցման, Վահան բնակավայրի արտաքին ջրագծի վերանորոգման, Այգուտ բնակավայրի արտաքին ջրագծի վերակառուցման աշխատանքների համար։

14 միլիոն 689,8 հազար դրամ հատկացվել է  Վարդենիս համայնքի Ռոմանի փողոցի ասֆալտապատման եւ կահավորման, 20 միլիոն 96,9 հազար դրամ՝ Գավառ քաղաքում,  Ծովազարդ, Լճափ, Հայրավանք, Նորատուս, Կարմիրգյուղ, Գեղարքունիք, Լանջաղբյուր, Սարուխան, Գանձակ եւ Ծաղկաշեն գյուղերում խաղահրապարակների եւ պուրակների կառուցման,153 միլիոն 252 հազար դրամ՝ Գավառ քաղաքում եւ Նորատուս գյուղում ասֆատապատման աշխատանքների իրականացման համար։

24 միլիոն 259,2 հազար դրամ հատկացվել է  Ճամբարակ համայնքի Վերին Ճամբարակ թաղամասում նոր խաղահրապարակի կառուցման, Ճամբարակի կենտրոնական զբոսայգու բարեկարգման, ցանկապատի վերանորոգման, 44-օրյա պատերազմում Ճամբարակ համայնքից զոհված զինծառայողներին նվիրված հուշահամալիրի կառուցման եւ «Տոռնադո» պատկերով հուշարձան-քանդակի ձեռքբերման աշխատանքների համար։

259 միլիոն 189 200 հազար դրամ հատկացվել է Մարտունի քաղաքում եւ  Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Գեղհովիտ, Լեռնակերտ, Մադինա, Վ Գետաշեն եւ Ձորագյուղ բնակավայրերում ոռոգման ջրատարների կառուցման եւ վերանորոգման,  114 միլիոն 844,9 հազար դրամ՝ Մարտունի համայնքի  Արծվանիստ, Ծովինար, Զոլաքար, Աստղաձոր, Լիճք, Ծակքար, Ձորագյուղ, Վարդաձոր, Վարդենիկ եւ Երանոս բնակավայրերում խմելու նոր ջրագծերի կառուցման եւ Վարդաձոր, Վարդենիկ և Ծովինար բնակավայրերում խմելու ջրի կապտաժիների կառուցման համար։

44 միլիոն 45,7 հազար դրամ հատկացվել է  Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի 6  բազմաբնակարան բնակելի շենքների տանիքների հիմնանորոգման, 72 միլիոն 479 հազար դրամ՝ Վարդենիս համայնքի Ախպրաձոր, Ակունք, Արփունք, Լուսակունք, Խաչաղբյուր, Մաքենիս, Շատջրեք, Տրետուք, Մեծ Մասրիկ, Նորաբակ բնակավայրերում ոռոգման ջրի ջրագծերի կառուցման կամ վերակառուցման,41 միլիոն 515,4 հազար դրամ՝ Վարդենիս համայնքի 4  բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման համար։

258 միլիոն 21,4 հազար դրամ հատկացվել է  Մարտունի քաղաքի   Գարեգին Նժդեհ, Կոմիտաս, Գետափնյա 2, Կարապետյան փողոցների, Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար, Գեղհովիտ, Գեղհովիտ բնակավայրի Լեռնակերտ տարածքի,Ն. Գետաշեն, Վ. Գետաշեն, Լիճք, Ծակքար, Ձորագյուղ, Վարդաձոր, Երանոս բնակավայրերում տարբեր փողոցների երթեւեկելի հատվածների ասֆալտապատվար, ինչպես նաեւ Ծակքար բնակավայրի 6-րդ եւ 10-րդ փողոցները միացնող կամրջի կառուցման աշխատանքների համար։

170 միլիոն 640,2 հազար դրամ հատկացվել է  Մարտունի քաղաքի Թումանյան, Սայաթ -Նովա, Շահումյան եւ Հեռուստաաշտարակի փողոցների մայթերի կառուցման , ինչպես նաեւ Ներքին Գետաշեն բնակավայրի Ն. Դեմեր թաղամասի 1-ին փողոցից մինչեւ Դուրան թաղամասի 10-րդ փողոցի միջակայքում ընկած մայթերի կառուցման  ծրագրերի իրականացման, 1 միլիոն 240 հազար դրամ՝ Մարտունի համայնքի կարիքների համար վերհան ավտոմեքենայի, ազդարարման շչակների, դահլիճային նստարանների եւ այլ անհրաժեշտ գույքի ձեռքբերման, 23 միլիոն 756,1 հազար դրամ՝  Մարտունի քաղաքի Պռոշյան 2, Երեւանյան 36, 42, 43 եւ 51 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքների համար ։

 

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]